ՄԵՏՐՈՅԻ ՄԻՋԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ. ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿՈՎ ԱՂՋԻԿԸ

Մաս I

  1. 10. 14

19OwSFMZTMMՄետրոյի միջի աղջիկներն ամենասիրունն են:

Այս եզրակացությանը դեռ շատ վաղուց եմ եկել և հաճախ եմ այս կամ այն առիթով արտահայտվել դրա մասին:

Ուղղակի մի մեծ խնդիր կա, որը եթե ասեմ, հայտնվելու եմ մարդկանց (անիմաստ ազգայնականների) և հատկապես աղջիկների քննադատությունների թիրախում՝ Հայաստանում, ցավոք սրտի, գեղեցիկ աղջիկները շատ քիչ են և եթե գեղեցիկ մեկը շրջակայքում հայտնվում է, միանգամից աչքի է զարնում, ինչպես մութ երկնքի մեջ միայնակ պայծառ աստղը:

Նման մի դեպք այսօր եղավ նաև մետրոյում: Շաբաթվա մեջ միակ ազատ օրս շտապում էի կրթական խնդիրները լուծելու: Դե քանի որ առանձնակի ժամանակ չկա, ես գիրք միայն հասցնում եմ մետրոյի մեջ կարդամ. Այդպես եմ լուծում՝ օրեկան գոնե 12 րոպե հասցնեմ գիրք կարդամ: Գարեգին Նժդեհի հրապարակում մտա վագոն՝ ձեռքիս IPad-ը՝ նրա էկրանին էլ դեռ ոչ մի բառ չկարդացված Բեռնարդ Վերբերի «Հրեշտակների կայսրությունը» և… ինչ Հրեշտակների կայսրություն, եթե դիմացս նստած էր իրական հրեշտակ: Արդեն ասել էի, որ եթե Հայաստանում գեղեցիկ աղջիկ ես տեսնում, դա միանգամից աչքի է զարնում. մենք վերջիվերջո Ուկրաինայում չենք ապրում, որտեղ գեղեցկուհիները ամեն քայլափոխի են…

…արագ տեղավորվեցի նրա դիմաց: IPad-ն արդեն պայուսակի մեջ էր, ես արագ մոռացա ազատ ժամանակս հոգևոր սննդին նվիրելու տենչիս մասին և տրվեցի… տրվեցի իրական հրեշտակի գեղեցկության վայելմանը:

Նա նստած էր… նա հրաշալի էր… նա անիրական իրական էր: Այն, ինչ միանգամից աչքի զարնեց, նրա կարմիր՝ շատ-շատ կարմիր, ալ կարմիր շրթներկն էր, որը գուցե չափից մի փոքր ավել էր քսված: Բավական սպիտակ մաշկ ուներ՝ ոչ ռուսների նման, սակայն ոչ էլ հայուհիների: Ունքերը բոլորը հանված էին և դրանց փոխարեն նուրբ քսված բարակ մատիտն էր… նման էր միագույն ծիածանի՝ առանց բազմազանության, սակայն նույնպես անչափ գեղեցիկ: Նրա մեջ ինձ աեն ինչ սկսեց գեղեցիկ թվալ:

Նուրբ ձեռքերի մեջ երեք տետր կար, որոնցից առաջինը անընդհատ նյարդային շարժումներով բացում-փակում էր: Ես վերջապես ամբողջովին բարձրացրի գլուխս և մեր աչքերն առաջին անգամ հանդիպեցին: Չփախցրեց աչքերը, ինչպես դա սովորաբար լինում է… ես փախցրի՝ այդ գեղեցկությունը չափից շատ էր ինձ համար: Կրկին նայեցինք միմյանց… սկսեց խաղալ մազերի հետ: Շարժումները մի փոքր նյարդային էին: Ականջակալներով էր, որոնք միացած էին Samsung հեռախոսին… ես էլ… ես հանեցի ականջակալներս՝ երաժշտությունը խանգարում էր ինձ կենտրոնանալ-վայելել նրա գեեղցկությունը: Վախենում էի, որ ինքը շուտ կիջնի, բայց ոչ՝ այս անգամ ճակատագիրը բարեհաճ էր իմ նկատմամբ:

…աչքերով խաղը շարունակվում էր: Մեկ ինքն էր փախցնում, մեկ՝ ես: Բացեց տետրի առաջին էջ և սկսեց ՉԿԱՐԴԱԼ, հետո թերթեց: Նկատեցի, որ մեկ ու կես էջ էր գրված՝ ինձ թվաց նույնիսկ անգլերեն… կարևոր չի: Փակեց տետրը և առաջին էջում անվան հատկացված տեղում ինչ-որ բան գրեց: Չգիիտեմ ինչու՝ ինձ թվաց, որ իր անուն-ազգանունը գրեց: Ես պետք է ֆիքսեի դա՝ մեր օրերում անուն-ազգանունով հեշտությամբ կգտնես ցանկացած մարդու՝ Ֆեյսբուք և այլն:

Վեր կացա տեղիցս և կանգնեցի նրա ետևում (նստարանի վերջում էր նստած)՝ հույս ունենալով ֆիքսել նրա անունը, սակայն աշխատանքիցս թուլացած տեսողությունս դա ինձ թույլ չէր տալիս: Հառել էի ուշադրությունս տետրի առաջին էջի վրա և ոչինչ՝ անհնար էր՝ տառերը ինձ համար չափազանց փոքր էին:

… ես չֆիքսեցի նրա անունը… ի՞նչ կլիներ նրա անունը՝ Անի, Աննա, Անահիտ, Աստղիկ… ինչու միայն Ա-ով անուններ եկան միտքս՝ գուցե Անժե՞լ՝ հրեշտակ:

Չգիտեմ, բայց վստահ եմ, որ գեղեցիկ անուն ուներ: Փորձեցի կանխագուշակել, թե ինչպիսի բնավորություն կունենար: Վատահ եմ, որ այն աղջիկներից չէր, ովքեր մեծ ու վեհ գաղափարներ են ունենում, ուզւոմ են փրկել աշխարհը, պայքարում տրանսպորտի թանկացման դեմ՝ ես այդպիսիններին լավ եմ ճանաչում՝ նրանք կարմիր շրթներկ չեն քսում… նրանք սովորաբար բանդանայով են, սակայն սա ուրիշ պատմություն է:

Հիմա կհարցնեք, թե ինչու չմոտեցար և չծանոթացար նրա հետ: Կասեմ, որ միշտ դեմ եմ եղել փողոցային և ինտերնետային ծանոթություններին, իսկ միգուցե նաև այն պատճառով, որ չէի ուզում լսել՝ Հեսա ախպորս կզանգեմ, ես քո իմացած աղջիկներից չեմ և նման քյառթուածին արտահայտություններ: Չէի ուզում հիասթափվել գեղեցկուհուց, ինչպես սովորաբար լինում է, երբ ոմանք բացում են բերանը:

Ես ուրիշ տեղ պետք է իջնեի, բայց չիջա: Հասանք վերջին կայարան՝ Բարեկամություն: Ես առաջինն իջա, ինքը մի փոքր հետ ընկավ, սակայն ես արագ ֆիքսեցի իրեն:

Քանի որ ձեռքին տետրեր կային, մտածեցի, որ մոտակա ինստիտուտներում սովորելուց կլիներ՝ Կառավարման ակադեմիա կամ Շանթ շենքում գտնվող ինչ-որ բուհ: Մենք արդեն դուրս եկանք մետրոյի դռներից, սակայն նա աջ գնաց, իսկ ես պետք է ձախ գնայի, սակայն չգնացի: Որոշեցի հետևել իրեն: Դուրս եկավ մետրոյի տարածքից և ուղղվեց դեպի Մերգելյան ինստիտուտ: Ես մի տաս մետր հեռվից հետևում էի նրան: Արագ ֆիքսեցի նաև հասակը՝ 167 սմ:

Չգիտեմ, թե ինչու էի հետևում նրան: Չէ որ ես չէի մոտենալու ու չէի ծանոթանալու նրա հետ, ուղղակի… ես չգիտեմ պատասխանը: Հասանք այնտեղ, եր ինքը դալան մտավ… ես առաջին անգամ էի այդտեղ, և միանգամից հայտնվեցի ինչ-որ անծանոթ բակում, սակայն միանգամից հասկացա, որ այդտեղ դպրոց կամ մանկապարտեղ կա, գուցե երկուսը միասին: Մտածեցի, որ ինքը ուսուցչուհի է և հիմա կմտնի դպրոց… ուրախացա… սակայն կասկածներս իզուր էին: Ինքն այդ ուղղությամբ չգնաց, այլ սկսեց խորանալ բակերի մեջ, թեքվեց և… անհայտացավ… կորեց իմ տեսադաշտից:

Կտեսնեմ ես նրան նորից: Հավանաբար ոչ, երևի… չէ, այնուամենայնիվ, ոչ… դե եթե ինքը չկարդա սա…

Երթևեկեք մետրոյով, ամենագեղեցիկ աղջիկները մետրոյում են:

Ձայնը

Տասերեք տարեկանում կորցրեց հորը, մեկ ամիս հետո` … շանը: Շան կորուստը նրա համար ավելի ցավագին եղավ, քանի որ հոր մահը ինքն էլ էր ցանկանում: Ինչու` պատճառը ավելի քան իրական էր իր համար: Արդեն զզվել էր տեսնել, թե ինչպես էր ամեն օր հայրը ստորացնում մորը, ոչ ոչ, նա նրան չէր ծեծում, չէր խոշտանգում, նույնիսկ չէր էլ դիպչում… ուղղակի ստորացնում էր` բառերով: Մայրը ոչինչ չէր պատասխանում, որովհետև վախենում էր, վախենում էր, որ նա ուղղակի կհեռանա` չէր վախենում սիրո կորստից, քանի որ երբեք էլ չէր սիրել նրան, այլ ամուսնացել նրա հետ գյուղի կյանքից փախչելու համար: Վախենում էր… մայրը վախենում էր պատասխանատվությունից: Վախենում էր աշխատել, վախենում էր մենակ մնալ դեռատի դստեր հետ, վախենում էր այն դժվարություններից, որոնք կրում են այն կանայք, ովքեր չեն կարողացել իրենց կողքը պահել սեփական ամուսիններրին և ուստի հանդուրժում էր… հանդուրժում էր այն խոսքերը, որ նրա գլխին էր թափում ամուսինը ամեն Աստծու օր` գեղացի, ավարտածդ գեղ ինստիտուտը չի, գոմում ես մեծացել, ես չլնեի` չոբանի հետ էիր փսագվելու, քո հետ քնելն ա դաժը զզվելի… շարանը երկար էր, սակայն ընդհանուր բառապաշարը չէր փոխվում` և այդպես տաս տարուց ավելի: Մայրը սովորել էր ստորացումներին` մարդիկ վատ կենդանիներ են. նրանք ամեն ինչի սովորում են, սովորում են լավ կյանքին, հաճույքներին, սակայն սովորում են նաև վատին` դրան շատ տարօրինակորեն առավել արագ: Իրեն սկսել էր նույնիսկ դուր գալ իր կարգավիճակը, որը շատ պարզ կարելի էր ձևակերպել որպես «ապահով ստորություն»: Լավ էին ապրում ու դա էլ էր խթան, որ ամենօրյա վիրավորանքները ժամանակի ընթացքում կուլ տար իր համար սովորական դարձած հակաբեղմնավորիչների նման. էլ երեխաներ չէր ուզում, քանի որ չէր ցանկանում, որ ևս մեկը ներկա գտնվի ամենօրյա «Եթերում է «ես քո մերը»» երկարատև դրամային: Նա չէր սիրում հորը… մո՞րը… նրան ուղղակի խղճում էր, քանի որ հասկանում էր, որ մայրը վախենում էր ամեն ինչ կոչվող ոչինչը կորցնելուց, իսկ վախը ստրուկների մենաշնորհն էր: Գիտեր, որ ստրկություն կոչվող երևույթը վաղուց չկար, սակայն ստրուկները միշտ էլ լինելու են, քանի որ միշտ լինելու է վախը:

Հոր թաղմանը սև շորեր չհագավ. ազատագրվելուց սև շորեր չեն հագնում: Կարծում էր, որ եկել է իր ժամը, քանի որ մայրը թույլ էր և ինքը պետք է այլևս պահեր ընտանիքը: Ինքը կարծում էր, որ ինքն ուժեղ էր. ինքը սխալվում էր: Փողոցում անձրև էր գալիս, ինքն արդեն տասներեք տարեկան չէր: Հինգ տարի է արդեն արևածաղիկ էր վաճառում փողոցում: Դպրոց չէր գնում: Շան կորստի հետ անէացավ նաև սովորելու ձգտումը, չնայած այն երբեք էլ չէր եղել և սովորում էր ուղղակի հոր պարտադրմամբ: Հորը նաև դրա համար էր ատում` ատում էր ամեն պարտադրանքը: Հինգ տարի է արդեն չկար հայրը, շունը և ինքը արևածաղիկ էր վաճառում: Իրեն թվում էր Ազատագրումից հետո ինքը երջանիկ էր. ինքը երջանիկ չէր, խաբել էր ինքն իրեն ու հավատացել իր ստին: Հոր հետ թաղել էր նաև ատելությունը նրա հանդեպ, իսկ այդ սուրբ զգացմունքը չէր կարող դատարկ մնալ` ատում էր իր հասակակից աղջիկներին և հատկապես տղաներին` տղամարդկանց իներցիայի ուժով, աղջիկներին` քանի որ նախանձում էր նրանց, իրենք զվարճանում էին, ինքը` աշխատում ու մորն էր պահում, իրենք թույլ էին, իսկ ինքն ուժեղ. իրեն դուր էր գալիս իր հերոսական ինքնազոհ կերպարը ու դրան գումարած ինքն իրեն ուժեղ էր համարում, բայց ինքը ուժեղ չէր:

-… ես քեզ սիրում եմ,- լսվեց հանկարծակի փողոցում գեղեցիկ երիտասարդից,- արի ամուսնանաք:

-Սիրե՞լ: Սիրում են թույլերը, իսկ ես չեմ սիրում թույլերին, քանի որ ես ուժեղ եմ,- ասաց Նա:

-Իսկ քեզ ով է ասել, որ դու ուժեղ ես,- հակադարձեց Տղան:

-Ոչ ոք չի ասել, կյանքն է ապացուցում,- ժպտաց Նա:

-Կյանքը քեզ խաբել է, ավելի ճիշտ դու ես քեզ խաբել, որովհետև դու ուժեղ չես, քեզ ուղղակի դերն է դուր եկել, որը դու ամեն օր խաղում ես, սակայն վատն այն է, որ քո դերը հանդիսատես չունի` այն մեկ դերասանի թատրոն է` առանց հանդիսատեսի:

-Իսկ ինչ իմացար, որ ես ուժեղ չեմ,- շարունակեց Նա:

-Ձայնիցդ հասկացա,- ասաց Տղան:

-Ձայնս քեզ խաբում է,- հակադարձեց Նա:

-Ձայնն այս աշխարհում միակն է, որ ոչ ոքի չի խաբում,- ասաց տղան:

-Իսկ դու ինքդ ուժե՞ղ ես,- հարցրեց Նա տղային:

-Ոչ, ես ուժեղ չեմ, որովհետր ուժեղներ չկան,- ասաց Տղան:

-Այդ ինչպե՞ս,- զարմացած հարցրեց Նա:

-Շատ պարզ: Ճակատագիրը չի սիրում ուժեղներին և եթե նրա ճանապարհին հայտնվում են այդպիսիք, նա նրանց արագ անդունդն է նետում, եթե հայտնվում են իրենց ուժեղ հայտարարողներ, նա անպայման հայտնվում ու ոչնչացնում է նրանց: Ուժեղներին ոչ ոք չի սիրում, նույնիսկ` Ճակատագիրը:

-Բայց ես էլ եմ հայտարարում, որ ես ուժեղ եմ, ինչու նա ինձ էլ չի ոչնչացնում,- հարցրեց Նա:

-Ես ասացի չէ, որ քո կյանքը անհանդիսատես մեկ դերասանով թատրոն է, և քո ներկայացումներին նույնիսկ զլանում է Ճակատագիրը ներկա գտնվել: Դու շատ թույլ ես` այնքան թույլ, որ նա քեզ չի էլ նկատում,- ասաց Տղան:

-Ես ուժեղ եմ,- շարունակեց Նա:

-Հաջողություն:

-Հաջողություն:

-Արի աուսնանանք,- լսվեց մեկ տարի անց մեկ այլ ուրիշից:

-Ոչ, չեմ ուզում, որովհետև ես ուժեղ եմ,- կրկնց նույն բառերը Նա:

-Դու ուժեղ չես,- ասաց երկրորդ համարի Տղան:

-Դու որտեղից եզրակացրեցիր:

-Ձայնդ է հուշում, իսկ այն միակն է, որ չի խաբում,- ասաց երկրորդ համարի տղան:

-Հաջողություն:

-Հաջողություն:

Եվ այդպես մինչև օրս ապրում է Նա, ատելով հորը, կարոտելով շանը և խաբելով ինքն իրեն…

-Ես ուժեղ եմ,- կրկնեց ինքն իրեն` ներարկելով ինքնախաբեության հերթական դոզան:

-Դու ուժեղ չես, դու համառ ես,- պատախանեց նրան ինչ-որ մեկը:

-Իսկ դու ով ես,- զարմացած հարցրեց Նա:

-Ես քո ձայնն եմ, միակը որ չի խաբում քեզ:

-Միևնույնն է ես ուժեղ եմ,- ասաց Նա ինքն իրեն ու շարունակեց ճանապարհը:

Սկիզբն ու Վերջը

Եվ ասաց Աստված`… ասաց ու իրար հետևից տարբեր բաներ եղան վեց օր շարունակ: Այդ օրը հսկայան ևս մի կարևոր իրադարձություն եղավ համաշխարհային պատմության մեջ: Այդ օրը առաջին անգամ ինչ-որ բան եղավ, այսինքն այդ օրը առաջին անգամ ինչ-որ բանի սկիզբ դրվեց: Դա դարձավ փաստորեն առաջին ՍԿԻԶԲը: Բայց դե ինքը ուղղակի հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ նրա թշնամին, չլիներ որևէ բան, որ նման չէր ու չէր ձգտելու նրա հետ պայքարի մեջ մտնել, հավերժ կռվել և փաստորեն հաղթել` հաղթել վերջում:

Չգիտեմ դա շաբաթվա որ օրն էր, բայց Սկիզբը ստեղծելուց հետո ասաց Աստված. «Թող լինի Վերջը»… և եղավ նաև Վերջը:

Սկիզբը ձեռք բերեց եղբայր` Վերջին, որը սակայն չէր սիրում նրան… նրանք նման էին Աբելին և Կայենին, սկիզբը ավելի նման էր Աբելին, իսկ վերջը Կայենին. ինքն ուզում էր սպանել սկզբին:

Եվ այդ օրվանից ևեթ համաշխարհային պատմությունը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում սկսեց ընթանալ որոշակի հունով: Ամեն տարի, շաբաթ, օր, ժամ, րոպե, վայրկյան… ամեն ակնթարթ ինչ-որ բանի սկիզբ էր ազդարարում: Ամեն ակնթարթ սկիզբ էր դառնում ինչ-որ բանի` լավ, վատ, ոչ այնքան վատ կամ լավ, ոմանց համար վատ, ոմանց համար էլ լավ, կամ էլ ո՞վ գիտի… ես չգիտեմ:

Читать далее

Սիրելով են փոխում աշխարհը

Ներկայացված է եղել VivaCell MTS-ի և MediaMax-ի համատեղ կազմակերպած գրական մրցույթին: 

Ֆեյսբուքյան արդեն բազմահազար դարձած խմբերից մեկում հերթական թեժ քննարկումը ծավալվեց: Այս անգամ խմբի անդամները քննարկում էին, թե ինչպես են սոցիալական ցանցերն ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա: Քննարկման եռման կետում էին նաև Արթուրն ու Անին: Իրար հերթագայած, սակայն հակառակ դիրքորոշում ունեցած մեկնաբանություններից հետո Արթուրը նամակ գրեց Անիին.

-Կարո՞ղ եմ քեզ որպես ընկեր ավելացնել:

-Լա’վ,- Անիի պատասխաը ավելի քան հակիրճ էր:

Քննարկումները խմբից տեղափոխվեցին երկուսի չաթ: Չնայած գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ հակառակ դիրքորոշումն ունեին, սակայն երկուսի մեջ էլ միմյանց նկատմամբ մինչ այդ իրենց անծանոթ զգացում ի հայտ եկավ:

Քննարկումները շարունակվեցին երկու օր շարունակ` քննարկում էին ամենը, ինչ հնարավոր էր:

— Գիտե՞ս, ես նաև բլոգ եմ վարում,- մի անգամ ասաց Անին:

-Ինչպիսի զուգադիպություն… ի դեպ, ես նույնպես,- ասաց Արթուրը:

-Իմ բլոգը livejournal-ում է,- շարունակեց Անին:

-Իսկ իմն էլ wordpress-ում… նույնիսկ այստեղ տարբեր ենք,- գրեց Արթուրը և ևս մեկ սմայլիկ ուղարկեց:

Արագ փոխանակվեցին իրենց բլոգների հասցեներով: Անին սկսեց «քրքրել» Արթուրի wordpress-յան, իսկ Արթուրն էլ Անիի livejournal-յան բլոգները: Երկուսն էլ արագ մի քանի հոդվածներ կարդացին և Անին իր ֆեյսբուքյան էջին շեյր արեց Արթուրի բլոգի` իրեն ամենից դուր եկած հոդվածը, որը վերնագրված էր. «Ուզում եմ փոխել աշխարհը»: Նույնն արեց նաև Արթուրը` իր ֆեյսբուքյան էջում շեյր անելով Անիի «Ուզում եմ սիրել» վերնագրով հոդվածը:

Երկուսն էլ արագ նկատեցին սեփական էջերի փոփոխությունը:

-Ուրեմն, ուզում ես փոխել աշխարհը՞,- գրեց Անին Արթուրին:

-Կարծում եմ միայն սիրելով կարելի է փոխել աշխարհը,- երկու հոդվածների գաղափարներն իրար կարծես միավորելով պատասխանեց Արթուրը:

-Դու skype ունե՞ս, ուզում եմ քեզ տեսնել,- գրեց Արթուրը:

-Այո’, ունեմ,- ասաց Անին և մի քանի րոպե հետո նրանք առաջին անգամ «կենդանի» տեսան իրար: Читать далее

Կորսված նամակներ

Առավոտ էր, բայց ոչ Արարատյան դաշտի գեղեցկագույն առավոտներից հերթականը: Ինչպես միշտ առավոտ կանուխ բոլորը շտապում էին աշխատանքի, իսկ  Նա` ոչ. Նա չէր աշխատում: Դանդաղ քայլերով մոտեցավ Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի դռանը: Կանգ առավ… կարծես ինչ-որ բան էր փնտրում: Դռների մոտ`   անկյունի վրա, թուղթ նկատեց` տետրի թուղթ էր` մաթեմատիկայի հասարակ տետրի թուղթ: Համոզված քայլերով արագ մոտեցավ այդ թղթին, փութաջանորեն կռացավ և վերցրեց այդ թուղթը: Սկսեց պտտել… հասկացավ, որ մեկ էջ չէր` չորս էջ էր և բացի այդ էլ թուղթը դատարկ չէր: Վրան ինչ-որ բան կար գրված: Մտածեց դեն նետի, բայց ոչ, այդ ամենը նրան հետաքրքրեց… բայց հո առավոտ կանուխ չէր կանգնելու  մետրոյի դռների մոտ և կարդալու այդ ամենը: Ո’չ, ո’չ, նա չէր ամաչում` ինքը ոչինչից արդեն չէր ամաչում, ուղղակի դրսում ցուրտ էր: Որոշեց մտնել մետրո, ժետոն գնել, նստել գնացքի մեջ և միայն հետո այդ ամենը կարդալ, չնայած որ այդ օրը մտադիր չէր իր օրվա մի մասը անցկացնել մետրոյի մեջ… այդպիսին էր Նա` անում էր այն ամենը, ինչը այդ պահին էր մտքով անցնում:

Արդեն չէր համբերում, թե ե՞րբ էր կարդալու այդ թուղթը…ամուր պահել էր ձեռքում: Մոտեցավ ժետոն վաճառող կնոջը.

-Մի հատ ժետոն տվեք,- կմկմալով ասաց Նա և սկսեց քչփորել գրպանները: Այնտեղ իհարկե թղթադրամ չկար (նրա մոտ հազվադեպ էր թղթադրամ լինում)… չորս-հինգ վայրկյան տևողությամբ երկարատև փնտրտուքներից հետո գրպաններում մետաղադրամներ շոշափեց … ուրախ էր` աննկարագրելի ուրախ, այնքան ուրախ, որքան լինում են մարդիկ, երբ «Ընտանյական լոտո»-ով մեքենա են շահում: Գրպանից ձեռքի արագ շարժումով դուրս բերեց մետաղադրամները:

-Գոնե հիսուն դրամ լիներ,- վախվորած մտածեց Նա:

Читать далее